Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 55-ամյա տարեդարձն է: Երեկ երեկոյան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: Տարիների այս չափն անձնական նվիրումի մեծ պաշար է պարունակում, որ ծառայել ու ծառայելու է Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին: Համոզված եմ, որ տարիները դեռ արձանագրելու հարուստ նյութ են ունենալու: Վստահ եմ, որ առաջնորդի եւ մարդու Ձեր հատկանիշները` համբերատարությունը, աշխատասիրությունն ու հանդուրժողականությունը օրինակելի են լինելու յուրաքանչյուր պետական ու քաղաքական գործչի համար: Վստահ եմ նաեւ, որ Ձեր ղեկավարությամբ մեր երկիրը նոր բարձունքների է հասնելու, իսկ մեր ժողովուրդը միասնականության նորանոր ձեռքբերումներ է ունենալու: Պատրաստ եմ աջակցել Ձեր բոլոր ձեռնարկումներին` ուժերիս ներածին չափով: Շնորհավորելով Ձեր ծննդյան տարեդարձը` մաղթում եմ քաջառողջություն, ուժ ու կորով, հաջողություն եւ երջանկություն»: