Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտիին (նստավայրը Թբիլիսի): Ըստ նախագահական նստավայրի, Սուրբ Աթոռի նվիրակը Սերժ Սարգսյանին է փոխանցել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի բարեմաղթանքը: Ս. Սարգսյանը բարձր է գնահատել Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով: