Կապինոսի հորդորը

12/07/2009

«Ճգնաժամի հետեւանքները հասարակության համար մեղմելու միակ հնարավորությունը փոքր եւ միջին ձեռներեցության նկատմամբ հարկային բեռի թեթեւացումն է»,- երեկ` պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ինչպես են գնահատում հարկային բեռի խստացումը հատկապես փոքր ու միջին ձեռներեցության նկատմամբ, ասել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: «Փոքր եւ միջին բիզնեսն այն շարժիչ ուժն է, որ կարող է դուրս բերել Հայաստանին տնտեսական ճգնաժամից: Դրա համար շատ կարեւոր է, որ կառավարության կողմից ուժեղացվեն քայլերն այդ սեկտորի զարգացման ուղղությամբ, դա կարող է լուծել նաեւ գործազրկության խնդիրը»,- նշել է նա: Կապինոսն առաջարկել է նաեւ «բյուջետային բացը լրացնել խոշոր հարկատուների թերավճարների հարցը լուծելով» եւ նրանց հարկային դաշտ բերելու ճանապարհով: