Հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ ԱՀ զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան): Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ Արտգործնախարարությունից: