Անիրական տարբերակ

17/07/2009

«Ադրբեջանական գազը Ռուսաստանի կողմից վաճառելու դիմաց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու տարբերակը միանշանակ անիրական տարբերակ է»,- ադրբեջանական «1news. az»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքագետ Վլադիմիր Սոկորը: Նա նշել է, որ Ռուսաստանը քաղաքական շահեր է հետապնդում, որոնք ավելի կարեւոր են, քան տնտեսական եւ առեւտրային շահերը: «Մոսկվան լծակներ չունի, որպեսզի Հայաստանին ստիպի 5-6 շրջաններ վերադարձնել Ադրբեջանին: Ղարաբաղյան հակամարտությունը կախված չէ բանակցային գործընթացի երկու կողմերի հարաբերություններից»,- հայտարարել է Սոկորը: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն մի քանի դերակատարների մասնակցության դեպքում: «Երկկողմանի հարաբերությունները չեն կարող փոխարինել մի քանի կողմերի հարաբերությունները: Շատ միամիտ կլինի կարծել, որ երկու դերակատարների միջեւ գործարքը կստիպի նաեւ դրա տակ ստորագրել այլ դերակատարներին»,- ասել է ամերիկացի քաղաքագետը: