Հայտնի դժվարություն

14/07/2009

«Ըստ իս, երեք հիմնարար սկզբունքներ կան եւ երեքն էլ քաջ հայտնի են` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք: Այս երեք սկզբունքների մեջ պետք է հավասարակշռված տարբերակը գտնել: Գործի ամբողջ դժվարությունն էլ հենց սա է»,- երեկ հրավիրված ասուլիսում խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը: Նա շեշտել է, թե ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը չէ, եւ հայտարարությունն էլ զուտ իր անձնական կարծիքն է: Անդրադառնալով G8 համաժողովում Օբամա-Սարկոզի-Մեդվեդեւ համատեղ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարությանը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ հիշյալ հայտարարությունը կոչ է շարունակել խրախուսել բանակցային գործընթացը, որը հենված կլինի փոխզիջումային տարբերակների վրա եւ ուղղված կլինի ԼՂ հակամարտության ողջախոհ լուծում գտնելուն: