Նշանակել են

06/07/2009

Երեկ Երեւանի ավագանին արտահերթ նիստ է գումարել, որտեղ հաստատվել է նաեւ Երեւանի 2009թ. բյուջեն, որի համար հիմք են ընդունվել նախկին թաղային համայնքների այս տարվա բյուջեները: Հաստատվել են նաեւ նախկին թաղային համայնքների ավագանիների կողմից տարեսկզբին սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը:

Ընտրվել են նաեւ քաղաքապետի երեք տեղակալները: Եվ այսպես. ավագանին քվեարկությամբ հաստատել է Տարոն Մարգարյանի նշանակումը Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում, իսկ մյուս երկու տեղակալների պաշտոններում նշանակվել են նախկին փոխքաղաքապետեր Կամո Արեյանն ու Վանո Վարդանյանը: