Համաներում` «լայն սպեկտորով»

22/06/2009

«Այս համաներումը խոսում է այն մասին, որ ՀՀ բարձր իշխանությունների, այդ թվում` Սերժ Սարգսյանի խոսքը գործից չի տարբերվում»,- անդրադառնալով համաներման մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը, երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Սերժ Սարգսյանը ներողամիտ անձնավորություն է, եւ Հայաստանի նորագույն պատմության մեջ նման համաներում չի եղել»,- հավելել է նա: Դիտարկմանն էլ, թե ազատ արձակվածներին երեկ նախ դատապարտեցին, հետո համաներում կիրառեցին նրանց նկատմամբ, Է. Շարմազանովը պատասխանել է. «Ժողովրդական երկրներում օրենսդիր մարմինը զբաղվում է իր գործով, գործադիրը` իր, իսկ դատականը` իր գործով: Եկեք այս համաներումը չկապենք միայն Մարտի 1-ի հետ, այն շատ ավելի լայն սպեկտոր է ընդգրկում: Համաներումը հասարակական պահանջ էր եւ այն կատարվեց: Այն, որ համաներումը մարդասիրական ուժեղ նախագահի քայլ էր, ապացուցեց Ս. Սարգսյանը»: Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ապա Է. Շարմազանովը հրաժարվել է մեկնաբանություններ տալ` նշելով, որ դա իրավապահների խնդիրն է: