«Մարդը հանցագործ չի ծնվում. համաներումը պետք է շնորհվի բոլորին»,- երեկ ասուլիսում` անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից ԱԺ ներկայացված համաներման մասին որոշմանը, հայտարարել է աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը` հավելելով, թե պետք է հատուկ վարչություն ստեղծվի, որը «կզբաղվի համաներում ստացած մարդկանց հետագա դաստիարակությամբ»: Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Ռոմանիա Յավիրի կարծիքով էլ` անհրաժեշտ է համաներում իրականացնել ոչ թե միակողմանիորեն, այլ այն, ըստ նրա` պետք է արվի բոլորի համար: