Իրական առաջընթա՞ց

20/06/2009

«Ռոյթերզին» տված հարցազրույցում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, թե վերջին շրջանում ԼՂՀ կարգավորման գործընթացում իրական առաջընթաց է գրանցվել: «Եթե դիտարկենք բանակցային գործընթացը, ակնհայտ է, որ այն ակտիվացել է: Մեկ ամսվա ընթացքում մենք երկու հանդիպում ենք ունեցել, եւ շուտով տեղի կունենա նախագահների երրորդ հանդիպումը»,- ասել է Պ. Սեմնեբին: Խոսելով ԼՂ հակամարտության ռիսկերի մասին` նա նշել է, թե հիմարություն կլիներ դրանք անտեսելը, սակայն, նրա կարծիքով, կողմերն այսօր գիտակցում են այն հնարավոր կորուստների չափը, որոնք խոշորածավալ ռազմական գործողությունների դեպքում անխուսափելիորեն լինելու են: «Բոլոր դեպքերում Վրաստանում եղած պատերազմը ցույց տվեց ռազմական գործողությունների վտանգավորությունըգ Այն նաեւ ահազանգ է երկու կողմերին, թե որքան խոցելի են նրանք»,- նշել է նա: