Անընդունակության արդյունք

18/06/2009

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, անդրադառնալով Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի որոշմանը` դադարեցնել Հայաստանի ճանապարհային ծրագրի ֆինանսավորումը, «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ եթե Հայաստանի ժողովրդավարական կառավարման բարելավում նկատվի, ակտիվորեն կհամագործակցեն Հայաստանի կառավարության ու ԱՄՆ Կոնգրեսի հետ` լրացուցիչ ֆինանսավորման մեխանիզմներ որոնելու համար: «Կորպորացիայի որոշումը հետեւանք էր որոշ ցուցանիշներ բարելավելու ուղղությամբ Հայաստանի կառավարության անընդունակության»,- ասել է դեսպանը: Ըստ նրա, ոռոգման համակարգի բարելավման եւ ֆերմերների ուսուցման ծրագրերը շարունակվում են: