Գնացել է դեսպանատուն

20/06/2009

Երեկ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի` Նորին մեծություն Եղիսաբեթ թագուհու ծննդյան առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանը շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետեւ կողմերը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: