Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 22-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու ընտրություններում ընտրախախտումներ իրականացրած թիվ 8/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանի քրեական գործի առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ Օ.Ալեքսանյանը մեղադրվում է ՀՀ Քր. օր.-ի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ, այն է` «Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»: