Նաեւ ԱԽ-ում

11/06/2009

Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է հայտարարի, թե ԲՀԿ-ից ով է ընդգրկվելու ՀՀ Անվտանգության խորհրդի կազմում: Հիշեցնենք, որ այդ տեղը թափուր է մնացել ԲՀԿ-ական Ավետ Ադոնցի` Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան եւ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար նշանակվելուց հետո: Ըստ որոշ տեղեկությունների, եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվի անձամբ անդամակցել ԱԽ-ին, ապա այնտեղ է գործուղելու երկու օր առաջ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրված Նաիրա Զոհրաբյանին: