Խորհրդակցություն

02/06/2009

Ըստ լավատեղյակ աղբյուրների, երեկ Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների եւ ԱՄՆ դեսպանները անցկացրել են համատեղ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկել են Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը եւ արդյունքները: Այդ խորհրդակցության մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել, սակայն, նույն աղբյուրների համաձայն, հանդիպման նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ դեսպանատանը: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ Հայ Ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրությունների մեջ տեղեկություն կար այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերից մեկում լցոնումներ են կատարվել նույնիսկ այն պահին, երբ այդ տեղամասում է գտնվել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: