Մանուկյանը դարձավ հանրային

02/06/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 29-ին կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի անդամների կազմը հաստատելու մասին: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հաստատվել է Հանրային խորհրդի 24 անդամների կողմից ներկայացված` Հանրային խորհրդի անդամների հետեւյալ կազմը` Ռոբերտ Աթոյան, Ստեփան Գիշյան, Կարինե Դանիելյան, Հովհաննես Թադեւոսյան, Բաբկեն Հարությունյան, Հենրիկ Հովհաննիսյան, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան, Արա Մինասյան, Հովիկ Մուսայելյան, Հայկ Սարգոյան, Սոս Սարգսյան, Արմեն Տեր-Տաճատյան: Իսկ

Ս. Սարգսյանի մայիսի 30-ի կարգադրությամբ Վազգեն Մանուկյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ: