Նոր աստիճաններ

04/06/2009

Հունիսի 2-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Արգենտինայի, Չիլիի, Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին շնորհվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Գալոյանին շնորհվել է ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: