Հաստատել է ձախողումը

04/06/2009

«Ժամանակը ցույց տվեց, որ առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից, Փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից եւ գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք, առանց որի՝ ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին, եւ ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը` ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է գնահատում այն, որ մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող փաստահավաք խմբի գործունեությունն ըստ էության ձախողվել է: