Կեղծող Օնոն

06/06/2009

Ըստ ՀՀ Հատուկ քննչական ծառայության, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 8/15 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 5-ին ձերբակալվել է թիվ 8/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանը: Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է` քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: