Վերջին հույսը Զորին է

26/05/2009

Արդեն մի քանի օր է` Կորյուն-Մաշտոցի պողոտա խաչմերուկում` Մատենադարանի դիմաց հայտնվել է «Կիլիկիա» առագաստանավը: Պաշտոնապես այդ անհեթեթությունը պատճառաբանվում է նրանով, որ այդ առագաստանավը 7 տարեկան է, եւ դրա առթիվ պետք է համերգ կազմակերպվի: Իրականում բացառված չէ, որ դա իշխանությունների հերթական եւ վերջին «շուստրիությունն» է` Երեւանի ավագանու ընտրություններից առաջ: Մայիսի 29-ին Մատենադարանում նախատեսված է Հայ Ազգային կոնգրեսի` ընտրություններից առաջ վերջին հանրահավաքը, որից իշխանությունները, մեղմ ասած, մտահոգվում են: Եվ «ռոլիկներով» այդ նավանման փայտաբեկորը Մատենադարանի առաջ գցելով՝ մտածում են խափանել ՀԱԿ-ի հանրահավաքը: