«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը նախապատրաստելու նպատակով ծրագրում են մինչեւ հունիսի 4-ը այցելել տարածաշրջան»,- այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Այն դեպքում, եթե հանդիպումը կայանա, համանախագահները հուսով են, որ երկու երկրների ղեկավարները կշարունակեն կառուցողական այն մոտեցումը, որ սկսվել է մայիսի 7-ին Պրահայում կայացած նրանց հանդիպմանը,- ասել է նա` ավելացնելով,- Չնայած Վրաստանի հարցում առկա տարաձայնություններին, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը շատ արդյունավետ համագործակցում են Լեռնային Ղարաբաղի խնդրում»: