Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Վիգեն Չիթեչյանին Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ, համատեղության կարգով, Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից ազատելու մասին։ Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վիգեն Չիթեչյանը նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Նույն օրը Ս. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցին Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով Ադոնցը, համատեղության կարգով, նշանակվել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար: