Իրար «զակուսկի են անում»

21/05/2009

«Ես «իրար ուտում են» տերմինի հետ համաձայն չեմ, որովհետեւ ոչ մի կոնֆլիկտ չեմ տեսել` գաղափարական, քաղաքական, տնտեսական քաղաքականության վերաբերյալ, արտաքին քաղաքականության, կրիզիսից դուրս գալու ճանապարհների եւ այլն: Այս առումով որեւէ հակադրություն չեմ տեսել»,- մեկնաբանելով ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ վերջին շրջանում նկատվող լարվածությունը՝ «Ա1+»-ին ասել է ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, վերջին շրջանում երկու կուսակցությունների միջեւ տարբեր բախումների պատճառ կարող է լինել միջին օղակը: «Եթե ինչ-որ միջին մասշտաբի տեղական շեֆեր ավելի բարձր ղեկավարների մոտ իրենց ծառայամտության արտահայտման միակ ձեւը գտել են ծեծկռտուքների մեջ, կամ էլ ինչ-որ տնտեսական ազդեցության գոտիների բաժանում է գնում զուգահեռ, որովհետեւ ես չեմ տեսնում քաղաքական բախման պատճառ: Բոլորը հասկանում են, որ քանի ավագանի որ կունենան, այդքան էլ գարաժ կարող են բաժանել: Կան քաղաքական ուժեր, որոնք գնում են Երեւանը ղեկավարելու հենց այդ մտադրությամբ` գարաժներ բաժանելու, տարածքներ եւ այլն»,- ասել է Վահան Հովհաննիսյանը: