Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, թե Հայաստանը բաց է թողել Սփյուռքին ու Ղարաբաղին ընթացող բանակցությունների մասին տեղեկացնելու պահը: Նա հայտնել է նաեւ, թե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պրահայից հետո մեկնելու է Ստեփանակերտ, որտեղ խորհրդակցություն կանցկացնի Ղարաբաղի ղեկավարների հետ: