Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայտնի հասարակական գործիչ, Խաղաղության հիմնադրամի վարչության նախագահ, շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովին: Ըստ նախագահի մամուլի գրասենյակի, Ս.Սարգսյանն ասել է, որ Անատոլի Կարպովը Հայաստանում մշտապես ցանկալի հյուր է, եւ մեր երկրում ոչ միայն լավ են հիշում նրա շախմատային հաջողություններն, այլեւ քաջատեղյակ են հասարակական գործունեությանը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Կարպովն ասել է, որ մտադիր են հոկտեմբեր ամսին Հայաստանում կազմակերպել ռուսական մի շարք ձեռնարկությունների արտադրանքի ցուցադրությունը: Նա բարձր է գնահատել Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ակտիվ աշխատանքը: