– Որքան էլ հայկական կողմն` ամենաբարձր մակարդակով, հայտարարում է, թե հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների, որ ապրիլի 22-ին, Մեծ եղեռնի 94-րդ տարելիցի նախօրյակին, Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հայ-թուրքական համատեղ հայտարարության համար ընտրված օրը որեւէ առնչություն չունի Ցեղասպանության ճանաչման հարցում հայկական կողմի «զիջողական» դիրքորոշման հետ, մեր հասարակությունն ավելի հակված է կարծելու, որ հայկական կողմն ընկել է …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որպես գործող քաղաքական կոալիցիայի անդամներ՝ – արձագանքելով քաղաքական կոալիցիային իր մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՅԴ հայտարարությանը, – արձանագրելով Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ, – հավատարիմ մնալով 2008թ. մարտի 21-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագրի սկզբունքներին եւ հաստատելով մեր վճռականությունը դրանց իրականացման հարցում, հայտարարում ենք. – ՀՀ արտաքին քաղաքականությունը իրականացվել …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզային, Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասյեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաեւ՝ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր …
կարդալ ավելին«168 Ժամը» եւ Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը շարունակում են ներկայացնել ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (German Marshall Fund of the U.S.) «Թուրքիայի մասին» շարքի հոդվածները: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «The Economist» պարբերականի Թուրքիայի լրագրող Ամբերին Զամանի հոդվածը: Նշենք նաեւ, որ Ամբերին Զամանը Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնի կինն է: Շվեյցարացիների կողմից միջնորդած Հայաստանի ու Թուրքիայի …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ի կապակցությամբ հայ ժողովրդին հղած ուղերձի հետ կապված «Անկարայի տեսակետներն ու հակազդեցությունները ներկայացնելու համար» շաբաթ օրը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին հրավիրվել է այդ երկրի ԱԳՆ: Թուրքիայի ԱԳՆ-ում ԱՄՆ դեսպանի հետ զրուցել է արտգործնախարարի նորանշանակ խորհրդական Էրթուղրուլ Ափաքանը: Թուրքական «Aktif Haber» կայքի փոխանցմամբ, այդ կապակցությամբ Թուրքիան ԱՄՆ-ին բողոքի նոտա չի …
կարդալ ավելինԵրեկ Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարության մամլո խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանի եւ Թուրքիայի ներկայիս հարաբերությունների մասին: «Ֆրանսիան ջերմորեն ողջունում է Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների նորմալացման մասին «ճանապարհային քարտեզ» մշակելու՝ Թուրքիայի, Հայաստանի եւ Շվեյցարիայի համատեղ հայտարարությունը։ Ֆրանսիան հուսով է, որ իրեն բարեկամ երկու երկրների` Հայաստանի եւ Թուրքիայի ձեռնարկած աշխատանքի նոր փուլը հնարավորություն …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Մեթյու Բրայզային, Բեռնար Ֆասյեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
կարդալ ավելինՎերջին օրերին, առողջական խնդիրների հետ կապված, նախագահ Սերժ Սարգսյանին ներման դիմումներ են գրել մարտի 1-ի գործով կալանավորված Դավիթ Աղայանը եւ Նվեր Ստեփանյանը: Հեքիաթագիր Ղազարոս Աղայանի թոռը՝ Դավիթը, ձերբակալվել էր մայիսի կեսերին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: Դավիթ Աղայանին դատարանն ազատազրկեց 5 տարով: Նա կուսակցական չէ, պարզապես ընդդիմության …
կարդալ ավելինՌուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով երեկ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այսօր կայանալու է Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների առանձնազրույցը:
կարդալ ավելինԵրեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի եւ քաղաքական հարցերով խորհրդական Սթիվեն Բենքսի հետ: Ըստ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Երեւանի քաղաքապետի ընտրությունները, Հայաստանում ժողովրդավարության վիճակը, մասնավորապես` քաղբանտարկյալների հարցը եւ հավաքների ազատությունը: Քննարկվել է նաեւ …
կարդալ ավելինԵս համարում եմ, որ այդ միջոցառումների ժամանակ (մարտի 1-2-ի իրադարձությունների.- խմբ.) Ոստիկանությունը լուրջ խախտումներ է թույլ տվել` անհամաչափության տեսակետից, եւ դրանց համար առաջնահերթ պատասխանատու է հենց ինքը` Հայկ Հարությունյանը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` մեկնաբանելով Հ. Հարությունյանի` ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին …
կարդալ ավելին– Պարոն Իսկանդարյան, Ձեր կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ բանակցություններում թուրքական կողմն այսօր ԼՂ հարցը որպես նախապայման ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ: Թեեւ սկզբնական շրջանում ներկայացվում էր, թե ԼՂ հարցը այլեւս նախապայման չէ, սակայն վերջերս 2 անգամ Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ մինչեւ չլուծվի ԼՂ հարցը, սահմանները չեն բացվի: Արդյո՞ք Թուրքիան փոխել է իր դիրքորոշումը: – Չեմ …
կարդալ ավելին– Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներում փոփոխություններ կատարելիս գրեթե բոլոր քաղաքական ուժերը, նաեւ՝ Դուք, հույս էին հայտնում, թե դրանից հետո մարտի 1-2-ի դեպքերից հետո կալանավայրերում հայտնված քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն: Սակայն դա տեղի չունեցավ, եւ նրանք դեռեւս շարունակում են մնալ անազատության մեջ: Միակ փոփոխությունը, թերեւս, այն էր, որ «7-ի գործը» մասնատվեց: Արդյոք սա՞ էիք ակնկալում …
կարդալ ավելին«Անկեղծ կարող եմ ասել, որ ավելի քան երբեւէ զգում եմ կառուցողական ոգին եւ ասում եմ, որ փաստացի մուտք ենք գործում բանակցությունների նոր փուլ»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ծանոթանում են միմյանց եւ դիրքորոշումներին, եւ այժմ ես զգում եմ, …
կարդալ ավելին«Եվրամիությունը մեծ կարեւորություն է տալիս Թուրքիայի` որպես կառույցին անդամակցության թեկնածու երկրի պարտավորությանը` ունենալու լավ հարաբերություններ հարեւանների հետ. այս սկզբունքը հիմնարար է մեզ համար»,- «Արմենպրեսին» տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Ըստ նրա, ԵՄ-ն մշտապես խրախուսել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը` որպես տարածաշրջանում կայունության …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի երեք` Շենգավիթ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում սկսվեցին ու հետաձգվեցին տրոհված «7-ի գործով» անցնող 5 քաղբանտարկյալների դատավարությունները: Ընդ որում, նրանցից երեքի` պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Սասուն Միքայելյանի դեպքում երեկ դատական առաջին նիստն էր տեղի ունենում այն բանից հետո, երբ տրոհվեց «7-ի գործը»: Երեկ նախ սկսվեց եւ միանգամից …
կարդալ ավելին«Եվրամիությունը քաջալերում է Հայաստանին եւ Թուրքիային` հաղթահարել հարաբերություններում մնացած վերջին խոչընդոտները եւ օգտվել տասնամյակներով շարունակվող այս տարաձայնությունը լուծելու հնարավորությունից»,- նախօրեին Պրահայում Թուրքիայի հետ բանակցություններից հետո նման հայտարարություն է արել Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը: «Մենք հորդորում ենք Թուրքիային եւ Հայաստանին հարաբերությունների նոր դարաշրջան սկսել. դա կլինի ամենակարեւոր քայլը` Հարավային Կովկասի հետագա կայունության եւ բարգավաճման …
կարդալ ավելինԵրեկ ՀՅԴ-ի կողմից կազմակերպված «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ բանակցություններում Հայաստանը դեռեւս միայն վնասներ է կրել եւ պարտված է դուրս եկել: Ամփոփելով նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «Ֆուտբոլային դիվանագիտության» մեկ տարին. Հ. Մարգարյանն ասել է, որ մեկ …
կարդալ ավելին«Ադրբեջանը Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերություններն ամրապնդելու շուրջ բանակցություններ է վարել, քանի որ Թուրքիան փորձում է բարելավել կապերը Հայաստանի հետ: Ադրբեջանը սպառնում է փոխել իր նավթագազային մատակարարումների երթուղին դեպի Եվրոպա` ուղղելով այն Ռուսաստանի, այլ ոչ թե Թուրքիայի տարածքով»,- հեղինակավոր «Forbes» պարբերականում նման կարծիք է հրապարակել վերլուծաբան Մելիք Քայլանը: Խոսելով Բաքու-Մոսկվա գործարքի մասին՝ հոդվածի հեղինակը հարց է …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Բուշրա Հալեպոտային: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, եւ ասել, որ փախստականները մեր հասարակության ամենախոցելի մասերից են, եւ նրանց հասարակական կյանքում լիարժեք ինտեգրելու առումով այդ օժանդակությունը չափազանց կարեւոր է: …
կարդալ ավելին