Ֆրանսիան ողջունում է

28/04/2009

Երեկ Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարության մամլո խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանի եւ Թուրքիայի ներկայիս հարաբերությունների մասին: «Ֆրանսիան ջերմորեն ողջունում է Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների նորմալացման մասին «ճանապարհային քարտեզ» մշակելու՝ Թուրքիայի, Հայաստանի եւ Շվեյցարիայի համատեղ հայտարարությունը։ Ֆրանսիան հուսով է, որ իրեն բարեկամ երկու երկրների` Հայաստանի եւ Թուրքիայի ձեռնարկած աշխատանքի նոր փուլը հնարավորություն կընձեռի ցույց տալու աշխարհին, որ հաշտեցումը կարող է տեղի ունենալ ընդառաջման եւ երկխոսության միջոցով։ Հայ-թուրքական երկխոսությունը կարեւոր է Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության համար։ Խոսքն այստեղ Եվրամիության եւ Ֆրանսիայի մտահոգության մասին է։ Կարեւոր է, որ այս մերձեցումը նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններին։ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ Մինսկի խմբի համանախագահությունը ստանձնած Ֆրանսիան կշարունակի հակամարտության հավասարակշռված եւ բանակցված լուծմանն ուղղված իր գործուն ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ։