Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի եւ քաղաքական հարցերով խորհրդական Սթիվեն Բենքսի հետ: Ըստ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Երեւանի քաղաքապետի ընտրությունները, Հայաստանում ժողովրդավարության վիճակը, մասնավորապես` քաղբանտարկյալների հարցը եւ հավաքների ազատությունը: Քննարկվել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը: Հանդիպմանը ներկա են եղել ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: