Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Բուշրա Հալեպոտային: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, եւ ասել, որ փախստականները մեր հասարակության ամենախոցելի մասերից են, եւ նրանց հասարակական կյանքում լիարժեք ինտեգրելու առումով այդ օժանդակությունը չափազանց կարեւոր է: «Մեր նպատակն է, որ հնարավորինս շուտ հասարակության մեջ վերանա փախստական հասկացությունը»,- ասել է նա: