Գնում է Ղարաբաղ

05/05/2009

Այս շաբաթվա վերջին նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է ԼՂՀ, որտեղ, ըստ նախագահի մամուլի գրասենյակի՝ մասնակցելու է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օրվան եւ Շուշիի ազատագրման տարեդարձին նվիրված միջոցառումներին: Դժվար չէ ենթադրել, որ Ս. Սարգսյանը կքննարկի նաեւ ԼՂ-ում ստեղծված քաղաքական վիճակը, մասնավորապես` ՀՀ իշխանությունների հասցեին հնչող քննադատական հայտարարությունները: