ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ՀԱԿ-ի քաղխորհուրդը, Կենտրոնական եւ տարածքային շտաբների ներկայացուցիչները երեկ հավաքվել էին՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր քննարկելու համար: «Հաղթելով Երեւանի քաղաքապետի ընտրություններում, մենք կարող ենք փոփոխությունների հասնել ամբողջ քաղաքական համակարգում»,- ասել է Լեւոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ այս ընտրությունները բացառիկ հնարավորություն է ՀԱԿ-ի համար: Ի դեպ, հավաքը եղել է դռնփակ, այսինքն` առանց ԶԼՄ-ների: