Թուրքիան էլ է ձգտում

19/04/2009

Երեւանում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից Թուրքիա վերադառնալուն պես Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն Անկարայում հայտարարել է, թե Թուրքիան «ձգտում է վերականգնել» Հայաստանի հետ լիարժեք հարաբերությունները, որոնք ամբողջությամբ «խզված են 15 տարի շարունակ»: Հիշեցնենք, որ Բաբաջանը Երեւանում հանդիպել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: