Ցիտել է Օբամային

16/04/2009

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարզ ասաց, որ ԱՄՆ-ը պատրաստ է անել ամեն ինչ, որը կօգնի ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, աշխատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ,- հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` ավելացնելով,- Մենք պատմական հնարավորություն ունենք Կովկասում խաղաղություն ու զարգացում հաստատելու համար»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Օբաման ամբողջությամբ պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը: «Այդ հարաբերությունների նորմալացումը կարող է օգնել ԼՂ խնդրի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու համար»,- ըստ ադրբեջանական «Թրենդի»՝ ասել է Բրայզան: