Պահանջատեր են

19/04/2009

«Մենք չենք պատրաստվում փոխել մեր պահանջները եւ դադարեցնել հանրահավաքները: Հակառակը, մենք նախատեսում ենք, որ հանրահավաքները տարածվեն ողջ Վրաստանով մեկ»,- երեկ հանրահավաքում հայտարարել է Վրաստանի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Կախա Կուկավան: Նրա խոսքով, ընդդիմությունը սկսում է «համընդհանուր մոբիլիզացիա, որպեսզի ցույց տա Սահակաշվիլիին, որ իր հրաժարականը ցանկանում են ոչ միայն թբիլիսցիները, այլ ողջ Վրաստանը»: Հիշեցնենք, որ Մ. Սահակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, եւ առաջարկել է ընդդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ կիսել երկրի առջեւ պատասխանատվությունը: Սրան ի պատասխան, ընդդիմադիրներն ասել են, որ պատրաստ են երկխոսության, բայց միայն ուղիղ եթերում եւ միայն նախագահի հրաժարականի շուրջ, որին, բնականաբար, իշխանությունները չեն համաձայնել: Ներկայումս ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաքներ ու պիկետներ է անցկացնում մայրաքաղաքում: