Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 16-17-ը աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա: Այդ մասին երեկ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ալիեւի այցի ընթացքում, ամենայն հավանականությամբ, քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի դիրքորոշման, ինչպես նաեւ «Նաբուկո» գազատարի շինարարության հետ կապված հարցեր: