Հարված թիկունքին

09/04/2009

«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը բացելու ուղղությամբ Թուրքիայի կառավարող կուսակցության կողմից վերջին ամիսներին անցկացվող քաղաքականությունը չի ծառայում Ադրբեջանի շահերին, եւ այն պետք է գնահատվի որպես հարված Ադրբեջանի թիկունքին»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, տնտեսական քաղաքականության մշտական կոմիտեի անդամ Վահիդ Ահմեդովը: «Օբամայի այցը Թուրքիա եւ նրա արած հայտարարությունները տագնապալի են, քանի որ հանգեցնում են այն մտքին, որ մոտ ժամանակներս կբացվի Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը: Իսկ դրա բացումը կնպաստի ռազմական ոլորտում Հայաստանի զարգացմանը»,- ասել է Ահմեդովը: