Ադրբեջանը երեք պայման է ներկայացրել, որոնց կատարման դեպքում իր համաձայնությունը կտա Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացման հարցում: Երեկ նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Hurriyet» թերթը: Մեջբերելով ադրբեջանական մի դիվանագետի, «Hurriyet»-ը գրել է, թե բոլոր երեք պահանջները կապված են Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հետ: «Hurriyet»-ի տեղեկություններով, Ադրբեջանը թուրքական կողմին է փոխանցել հետեւյալ պահանջները. 1. Հայաստանը պետք է դուրս բերի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջաններից հինգից` Աղդամից, Ֆիզուլիից, Ջաբրայիլից, Զանգելանից եւ Կուբաթլիից, 2. Հայաստանը պետք է վերադարձնի Լաչինի միջանցքի հարավային մասը, 3. Հայաստանը պետք է թույլ տա Թուրքիային` օգտվել Լաչինի միջանցքից: