ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին: Ըստ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության, Մ. Կրոտովը ԱԺ նախագահին է փոխանցել ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովի եւ ՀԱՊԿ ՄԽՎ նախագահ Բորիս Գրիզլովի` մայիսի 14-15-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ՄԽՎ 32-րդ լիագումար նիստին մասնակցելու հրավերը: Հ. Աբրահամյանն ասել է, որ իր գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի նիստի աշխատանքներին: