ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզային: Վերջինս Է. Նալբանդյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձը, որտեղ պետքարտուղարը, «ջերմությամբ հիշելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցը, անդրադարձել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերություններին, տարածաշրջանային հարցերին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին»: Ուղերձում պետքարտուղար Քլինթոնը պատրաստակամություն է հայտնել «ամենայն աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին»:
ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում Է. Նալբանդյանն ու Մ. Բրայզան քննարկել են նաեւ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին առնչվող հարցեր: