«ՀՀԿ օրակարգում Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին հարց ոչ քննարկվել է եւ ոչ էլ կա»,- մեկնաբանելով վերջին օրերին շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններ վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացնելու, երեկ հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կարծում եմ` այն քայլերը, որ իրականացնում է ՀՀ կառավարությունը, վարչապետի ղեկավարությամբ, արդարացված է: Ճգնաժամը համաշխարհային երեւույթ է, եւ ո՛չ նախագահը, ո՛չ էլ վարչապետը իրենց տնից ճգնաժամ չեն բերել: Մեր խնդիրը լինելու է այն, որ դիմակայենք մարտահրավերներին»,- ասել է նա: