Համաձայնությունը` ապրիլի՞ն

14/03/2009

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները եզրափակիչ փուլ են մտել: Ապրիլին երկու երկրների միջեւ կարող է ձեռք բերվել համաձայնություն»,- ըստ ԱՊԱ գործակալության, այդ մասին գրել է թուրքական «Star» թերթը, որը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսացությանը մոտ կանգնած լրատվամիջոցի համարում ունի: Ըստ թերթի աղբյուրի, ստորագրության ենթակա փաստաթուղթը նախատեսում է սահմանների բացում, փոխադարձ ապրանքաշրջանառության սկիզբ, ինչպես նաեւ՝ համատեղ հանձնաժողովի ձեւավորում, որը կզբաղվի «1915թ. դեպքերի ուսումնասիրմամբ»: Թերթը նաեւ գրել է, որ ղարաբաղյան հարցը չի հանդիսանում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ պայման: