«Մոտ ապագայում կարող է համաներում հայտարարվել ընդդիմության կալանավորված գործիչների նկատմամբ»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: «Քանի որ ընդդիմությունը գնում է սահմանադրական ճանապարհով, ինչպես միտինգում հայտարարվեց, դա արդեն վստահություն է ներշնչում: Կարծում եմ՝ երկխոսության կետերից մեկն էլ կարող է լինել համաներումը»,- ասել է նա: