ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով երեկ Գագիկ Խաչիկյանը նշանակվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ` ազատվելով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի պաշտոնից: Վերջինիս պաշտոնում նշանակվել է Հակոբ Բաբայանը` ազատվելով Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազի պաշտոնից: Նշենք, որ Հ. Բաբայանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմ ընկերներից է: Իսկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազ է նշանակվել Հովիկ Սուքիասյանը` ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից: