Ի հիշատակ մարտի 1-ի զոհերի

03/03/2009

Կիրակի օրը լրացավ 2008թ. մարտի մեկի դաժան իրադարձությունների մեկ տարին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում մոմ է վառել` ի հարգանք 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի: Նույն օրը Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի կողմից հոգեհանգստի պատարագ մատուցվեց: