ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն դեմ են ՀՀԿ-ին

22/02/2009

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը երեկ կայացած նիստում բացասական եզրակացություն է տվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գակուստ Սահակյանի եւ անդամ Արմեն Աշոտյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» օրենքում նոր փոփոխություններ անելու նախագծին: Հիշեցնենք, որ այդ օրենքն անցած տարեվերջին փոփոխության ենթարկվեց, համաձայն որի` բարձրացվեց ներկրվող ալկոհոլային խմիչքի ակցիզային հարկը: Հունվարի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է այդ փոփոխությունները: Սակայն փետրվարին ՀՀԿ խմբակցությունը որոշել է «ետողորմյա» անել այդ փոփոխությունները: Իսկ երեկ հանձնաժողովի նիստում կոալիցիայի երեք` ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները դեմ են քվեարկել ՀՀԿ-ի ներկայացրած օրինագծին: Հիշեցնենք, որ նրանք տարեվերջին կողմ էին քվեարկել ակցիզային հարկի բարձրացմանը: Փաստորեն, հանձնաժողովն այս օրինագիծը չի ներկայացնի ԱԺ քառօրյայի քննարկմանը: Քառօրյա ընդգրկելու համար արդեն անհրաժեշտ կլինի պատգամավորների ձայների կեսից ավելին: Այսինքն՝ երկուշաբթի օրը այս օրինագիծը քառօրյայի քննարկմանը ներկայացնելու համար ՀՀԿ-ն պետք է ԱԺ բերման ենթարկի իր բոլոր պատգամավորներին, կամ էլ մյուս խմբակցություններից պատգամավոր հավաքագրի: