Գնացին ԼՂՀ

20/02/2009

Այսօր երկօրյա պաշտոնական այցով ԼՂՀ են մեկնելու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՀ ԱԺ գՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը, պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արեգ Ղուկասյանը, Համլետ Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Փետրվարի 19-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի եւ ԼՂՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 6-րդ նիստը: Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: