Հերքել է

11/02/2009

«Վերջերս տարածված լուրերն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իրականությանը չեն համապատասխանում: Դժվար է խոսել այն պատճառների մասին, որոնք հիմք են ծառայել այդ լուրերի տարածման համար, այնուամենայնիվ, դրանք որեւէ իրական հիմք չունեն»,- երեկ «Մեդիամաքսին» ասել է Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: