Համարբերգը՝ Աբխազիայում

11/02/2009

Երեկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ժամանել է Աբխազիա, որտեղ երեք օր դիտարկելու է ստեղծված իրավիճակը: Այդ ընթացքում նա հանդիպելու է Աբխազիայի ղեկավարության եւ Կոդորի կիրճի բնակիչների հետ: Թոմաս Համարբերգին հնարավորություն կտրվի առանց խոչընդոտների այցելել Կոդորի կիրճ: Դա նրան ավելի վաղ խոստացել էր Աբխազիայի ԱԳ նախարար Սերգեյ Շամբան: Երեկ Աբխազիա է մեկնել նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: