Երեկ Ճանապարհային ոստիկանությունում տեղի է ունեցել հերթական թանկարժեք ավտոպետհամարանիշի աճուրդ-վաճառքը: «99 999» (սերիան չհաջողվեց պարզել) ավտոպետհամարանիշի համար Հրանտ Վարդանյանին պատկանող «Գրանդ Հոլդինգ» ընկերության ներկայացուցիչը վճարել է 35 մլն դրամ` ավելի քան 116 հազար դոլար:
Նշենք, որ 9 թվանշանի հանդեպ առանձնակի հակում ունի Հ. Վարդանյանի հատկապես կրտսեր որդին` ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը, ում վարած ավտոմեքենան նույնպես «զարդարված է» այլ համադրումներով 9 թվանշաններով պետհամարանիշով: