Դառնում է սպառնալիք

08/02/2009

«Ազգային հողի վրա կատարվող հարձակումները Ռուսաստանում դառնում են սպառնալիք ազգային անվտանգությանը»,- երեկ Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` նշելով, որ նախորդ տարի նման հարձակումների թիվն աճել է մոտ 30 տոկոսով: Ըստ Մոսկվայում գործող «Սովա» իրավապաշտպան կազմակերպության տվյալների` 2008 թվականին Ռուսաստանում ազգայնականների հարձակումների հետեւանքով զոհվել է առնվազն 96 մարդ, վիրավորվել` ավելի քան 400-ը: